Ուկրաինայի մայրաքաղաք Կիևը և հարակից շրջանը ենթարկվել են ռուսական հրթիռների և անօդաչու թռչող սարքերի հարձակմանը։
«Կիևի շրջանը կրկին գտնվում է թշնամու լայնածավալ հրթիռային և անօդաչուների հարձակման տակ», -Կիևի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Միկոլա Կալաշնիկն է հայտարարել, հավելելով՝ «այս պահին հաստատվել է մեկ զոհ»։
Խարկովի արևելյան շրջանում վերջին 24 ժամվա ընթացքում հրթիռային, ռումբային և անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքով մեկ մարդ զոհվել է, 25-ը՝ վիրավորվել, սոցիալական ցանցերում հայտնել է նահանգապետ Օլեգ Սինիեխուբովը։