Մատչելիության հղումներ

Կիևում Ուկրաինայի հետախուզական ծառայությունների միջև փոխհրաձգություն է սկսվել

Ուկրաինայի անվտանգության ծառայության ուժերը բնակելի թաղամասում կրակ են բացել միմյանց վրա: Փոխհրաձգության հետևանքով երեք սպա է վիրավորվել: Անվտանգության ծառայությունը սկզբում հայտարարել էր, որ համագործակցում է ռազմական հետախուզության վարչության հետ՝ ռուսական «ահաբեկչական հարձակումը» կանխելու համար: Ավելի ուշ հաղորդվեց, որ խուզարկության ընթացքում նրանք զինված դիմադրության են բախվել, սակայն ռազմական հետախուզության հրամանատարն «Ազատությանն» այլ վարկած է ներկայացրել.

«Ուկրաինայի անվտանգության ծառայությունը սկսեց ձերբակալել հետախուզության գլխավոր վարչության անձնակազմի ներկայացուցչին և առանց նախազգուշացման կրակ բացեց հետախուզության չզինված աշխատակիցների վրա, որոնց հրահանգված էր չտրվել որևէ սադրանքի։ Մեր ռազմական հետախուզության ստորաբաժանումներից մեկի մարտական հրամանատարն օրը ցերեկով առևանգվել է ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից։ նրան պահել են՝ առանց պաշտոնական մեղադրանք առաջադրելու», - ասել էր ուկրաինական հետախուզության գլխավոր վարչության հատուկ ստորաբաժանման հրամանատարը։

Ըստ հաղորդումների՝ ձերբակալված սպան Ստեփան Կապլունովն էր՝ Ուկրաինայի կողմից կռվող ռուսական կամավորական կորպուսի հրամանատարի տեղակալը: Ավելի ուշ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտնեց՝ նրան հավաքագրել էր ռուսական հետախուզությունը՝ Ուկրաինա այցելող ռուսաստանցի ընդդիմադիր առաջնորդին սպանելու նպատակով:

Նախագահ Վլադիմիր Զելենսկին բախումը «խայտառակություն» է որակել: Նա պահանջել է ամբողջական պատասխանատվություն և անհապաղ «կադրային փոփոխություն»

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG