Մատչելիության հղումներ

Կիևում հայտնաբերել են Մոնակոյի պայթյունի գլխավոր կասկածյալի մարմինը

Կիևի մերձակայքում անցած գիշեր հայտնաբերվել է ուկրաինացի օլիգարխ Վադիմ Երմոլաևի դեմ հունիսի 30-ին Մոնակոյում տեղի ունեցած մահափորձի գործով անցնող գլխավոր կասկածյալի՝ Ուկրաինայի քաղաքացի Անաստասիայի Բերեզովսկայայի դին։

Ուկրաինացի իրավապահների պնդմամբ՝ կնոջ մահվան պատճառը հրազենային վնասվածքներն են։ Այս մասին տեղեկացնում է «Ուկրաինսկայա Պրավդա» պարբերականը։

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ ոստիկանությունն արդեն իսկ ձերբակալել է կնոջ սպանության մեջ կասկածվող երկու անձանց։

Նրանցից մեկը Ուկրաինայի Գլխավոր հետախուզական վարչության գործող աշխատակից է, մյուսը՝ պաշտոնաթող իրավապահ։

XS
SM
MD
LG