Մատչելիության հղումներ

Կիբեռհարձակումներ Ադրբեջանի 100-ից ավելի պետական դոմենների վրա

Արխիվ
Արխիվ

Երեկ ժամը 22-ից սկսած գրանցվել են օտարերկրյա հաքերային խմբավորման կիբեռհարձակումներ Ադրբեջանի պետական տեղեկատվական ենթակառուցվածքի 100-ից ավելի դոմենների վրա, հաղորդում է APA լրատվական գործակալությունը՝ հղում անելով երկրի Հատուկ կապի և տեղեկատվական անվտանգության պետական ծառայությանը:

Կիբեռհարձակման արդյունքում խաթարվել է մի շարք պետական մարմինների ինտերնետային ռեսուրսների աշխատանքը: Ձեռնարկված տեխնիկական միջոցների արդյունքում կիբեռհարձակման հետևանքները սահմանափակվել են, և ապահովվել է կայքերի անխափան աշխատանքը: Այժմ ծառայությունը շարունակում է միջոցներ ձեռնարկել կիբեռանվտանգության ապահովման ուղղությամբ, ասված է հաղորդագրությունում:

Այլ մանրամասներ չեն փոխանցվում:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG