Մատչելիության հղումներ

Խուզարկություն Գյումրիի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավարի բնակարանում և մեքենաներում

Լրացված
Գյումրիի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյան, արխիվ
Գյումրիի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյան, արխիվ

Հակակոռուպցիոն կոմիտեն այսօր խուզարկություն իրականացրեց Գյումրիի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար, »Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Կարեն Սիմոնյանի բնակարանում, ինչպես նաև բակում կայանված նրա ավտոմեքենաներում:

«Ազատության» հարցմանն ի պատասխան՝ Հակակոռուպցիոն կոմիտեից փոխանցեցին. - «Հայաստան» դաշինքի համակիրների կողմից ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում խուզարկություններ են իրականացվում»։

Հակակոռուպցիոնի վերջերս հրապարակած ձայնագրությունում նաև Սիմոնյանի անունն էր շրջանառվում, հավանաբար այդ գործի շրջանակում է իրականացվում խուզարկությունը:

Խուզարկությունը շուրջ երկուսուկես ժամ տևեց: Սիմոնյանը նշեց, որ ըստ էության ոչինչ չեն հայտնաբերել, տարել են իր և ընտանիքի անդամների հեռախոսները:

Կարեն Սիմոնյանը համոզված է, որ այս գործողությունների հիմնական նպատակը Գյումրիի ավագանու այսօրվա նիստը տապալելն էր, քանի որ իրեն նիստի գնալու ճանապարհից են հետ դարձրել խուզարկության համար:

Գյումրիի ավագանու հերթական նիստը հետաձգվեց քվորումի բացակայության պատճառով՝ ներկա չէր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG