Մատչելիության հղումներ

Կայծակի հարվածից Երևան-Սևան ավտոճանապարհին կամուրջ է փլուզվել. տուժածներ չկան

Լուսանկարը՝ ՆԳՆ Փրկարար ծառայության
Լուսանկարը՝ ՆԳՆ Փրկարար ծառայության

Այսօր երեկոյան Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավանի մոտակայքում, այսօր կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել, տուժածներ չկան, հաղորդում է Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունը:

Ահազանգը ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնն ստացել է ժամը 19:26, դեպքի վայր են մեկնել Փրկարար ծառայության և Ոստիկանության ծառայողներ։

Ըստ նախնական տվյալների՝ երեք ավտոմեքենա վնասվել է: Տեղում փրկարարների և ոստիկանների կողմից տարվում են աշխատանքներ։

Երթևեկությունը կազմակերպվում է հանդիպակաց ուղղությամբ՝ մեկ գոտիով։

XS
SM
MD
LG