Մատչելիության հղումներ

Քաթարը չի միանա ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցներին

«Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները միակողմանի են և Դոհան կցանկանար, որպեսզի Թեհրանն ու Վաշինգտոնը երկկողմ հարաբերություններում ծագած խնդիրները լուծեին բանակցությունների միջոցով»,- այսօր հայտարարել է Քաթարի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ Ալ-Անսարին։

«Խոսքը մի երկրի կողմից մյուսի դեմ սահմանված այլ ոչ թե ՄԱԿ-ի հավանությանն արժանացած պատժամիջոցների մասին է։ Քաթարն ամերիկյան պատժամիջոցներին կմիանա միայն երբ դրանք հաստատվեն միջազգային մակարդակում»,- հայտարարել է Քաթարի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը։

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթն ավելի վաղ հայտարարել էր Թեհրանի նկատմամբ ճնշումն ուժեղացնելու նոր նախաձեռնության մասին՝ նշելով, որ Միացյալ Նահանգները «տնտեսական գրոհ է սկսում աշխարհով մեկ Իրանի ֆինանսական կապերի դեմ»։ Ֆինանսների նախարարի խոսքով՝ նախագահ Թրամփը հեռախոսազանգեր է ունենում աշխարհի տարբեր առաջնորդների հետ կոնկրետ խնդրանքներով, և յուրաքանչյուր երկրի կտրվի հստակ սահմանված ժամանակացույց՝ «դադարեցնելու մեր կողմից հայտնաբերված Իրանի հետ կապված գործունեությունը»։

Նախագահ Դոնալդ Թրամփն անցած շաբաթ էր սպառնացել, որ Վաշինգտոնը կարող է ավելացնել Իրանի դեմ ճնշումը։

XS
SM
MD
LG