Միացյալ Նահանգների Հետաքննությունների դաշնային բյուրոն (FBI) այսօր հայտարարել է, որ կանխվել է Սպիտակ տան վրա ծրագրվող ահաբեկչական հարձակումը։ Այս մասին X-ի իր օգտահաշվում գրել է գերատեսչության ղեկավար Քաշ Փաթելը։
Նրա խոսքով՝ մի խումբ մարդիկ ծրագրել էին հունիսի 10-ին, ինքնաշեն հարվածային դրոններով հարձակում իրականացնել Սպիտակ տան վրա։ Այդ պահին, ըստ Փաթելի, Սպիտակ տան տարածքում ընթանում էր UFC America 250 մրցաշարը։
Fox News-ի տեղեկություններով՝ հարձակումը պլանավորելու կասկածանքով հինգ մարդ է ձերբակալվել, ահաբեկչական գործողությունը մշակող անձանց թիվը, ըստ լրատվամիջոցի, գերազանցում է երկու տասնյակը։