Իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ը քարոզարշավը սկսում է Սյունիքից: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ է առաջնորդում այն:
15 -հոգանոց կառավարության 12 անդամ քարոզարշավի մեկնարկին արձակուրդ է վերցրել, ամենաերկարատևը՝ վարչապետը, նա 29-օրյա քարոզարշավի միայն մեկ օրը՝ մայիսի 28-ին՝ Հանրապետության տոնին հետ կգա արձակուրդից:
Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան»-ի անդամներն այսօր հավաքված են Ազգային ժողովի մոտ, սպասվում է ընտրություններում դաշինքի ներկայացրած ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանի ասուլիսը: