Մատչելիության հղումներ

Ջոնսոնը, Բիլդտը և այլոք Կիևից Լեհաստան մեկնող գնացքում էին, որի ուղևորների մի մասը տարհանվել են

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոն, արխիվ
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոն, արխիվ

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը, Շվեդիայի նախկին արտգործնախարար Կարլ Բիլդտը, Գերմանիայի կանցլերի խորհրդական Գյունտեր Զաուտերը և Բունդեստագի մի շարք պատգամավորներ, Ֆրանսիայից, Միացյալ Թագավորությունից և Իտալիայից պաշտոնյաներ ու դիվանագետներ այսօր Կիևից Լեհաստան մեկնող հատուկ գնացքում էին, որի ուղևորների մի մասը ռուսական անօդաչու թռչող սարքի սպառնալիքի պատճառով տարհանվել են: Այդ մասին հաղորդում է «Ազատ Եվրոպա/Ազատության» ռուսական ծառայությունը՝ հղում անելով գերմանական Der Spiegel-ի հրապարակմանը:

Եվրոպացի գործիչները Կիևում մասնակցել էին YES անվտանգության համաժողովին:

Անօդաչուն հարվածել է մեկ այլ՝ այդ պահին Լեհաստանի սահմանին հատուկ գնացքից ավելի մոտ գտնվող Կիև-Վարշավա ուղևորատար գնացքի լոկոմոտիվին: Ուղևորները նախօրոք տարհանվել էին, տուժածներ չկան:

Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիհան ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ հարվածը հասցվել է Լեհաստանի սահմանի անմիջական հարևանությամբ՝ սահմանից 2 կմ հեռու գտնվող կայարանում: «Ռուս բարբարոսները ձեր դարպասների մոտ են», - եվրոպացիներին է դիմել Սիբիհան:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հաստատել էր հարվածները Ուկրաինայի երկաթուղային ենթակառուցվածքին:

XS
SM
MD
LG