Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը պաշտոնական այցով մեկնել է Չինաստան։
Այսօր Պեկինում նրան ընդունել է Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին։ Ադրբեջանի ԱԳՆ-ն բանակցությունների մասին մանրամասներ առայժմ չի հաղորդում՝ նշելով միայն, որ Բայրամովի այցը Չինաստան «արտացոլում է այն հզոր լիցքը, որ տրվել է Ադրբեջանի և Չինաստանի համակողմանի ռազմավարական գործընկերությանը ինչպես նաև Պեկինի և Բաքվի հակվածությունը՝ խորացնել քաղաքական երկխոսությունն ու համագործակցությունը»։