Իտալիան թույլ չի տվել Մերձավոր Արևելք ուղևորվող ամերիկյան ռմբակոծիչներին վայրէջք կատարել Սիցիլիայում գտնվող Սիգոնելա ավիաբազայում։ Այս մասին հաղորդում է իտալական «Կորյերե դելա Սերա» պարբերականը՝ նշելով, որ ամերիկյան օդանավերի ժամանման մասին Վաշինգտոնը իտալական կողմին տեղեկացրել է, երբ դրանք արդեն օդում էին։
«Իտալիայի պաշտպանության նախարարն այդ քայլը դիտարկել է որպես նախկինում կնքված երկկողմ համաձայնագրի խախտում։ Դրանց համաձայն ամերիկյան կողմը օդանավերն իտալական ռազմաբազա ուղարկելուց առաջ պետք է նախնական խորհրդակցություններ նախաձեռներ Հռոմի հետ, ինչը չի արվել», - գրում է «Կորյերե դելա Սերան»։