Մատչելիության հղումներ

Իսրայելը զգուշացնում է՝ Իրանի դեմ հարվածները «զգալիորեն» կաճեն

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը զգուշացրել է, որ գալիք շաբաթվա ընթացքում՝ սկսած կիրակի օրվանից, Միացյալ Նահանգները և Իսրայելը կուժեղացնեն Իրանի դեմ իրենց հարվածները:

«Այս շաբաթ Իսրայելի պաշտպանության բանակի և ԱՄՆ զինված ուժերի կողմից իրանական ահաբեկչական ռեժիմի և դրա վրա հիմնված ենթակառուցվածքների դեմ իրականացվող հարվածների ինտենսիվությունը զգալիորեն կաճի», - պաշտպանության նախարարության կողմից տարածված հայտարարությում ընդգծել է Կացը:

XS
SM
MD
LG