Մատչելիության հղումներ

Իսրայելը կշարունակի ուժեղ հարվածներ հասցնել Իրանին. Նեթանյահու

Իսրայելը կշարունակի ուժեղ հարվածներ հասցնել Իրանին, Times of Israel-ի փոխանցմամբ՝ ասել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

«Այն բանից հետո, երբ մենք ոչնչացրինք նրանց պողպատի արտադրության կարողությունների 70 տոկոսը, որը օգտագործվում է մեր դեմ կիրառվող զենքերի հումք լինելու համար, մենք հարվածել ենք նրանց նավթաքիմիական գործարաններին: Այս երկուսը նրանց ֆինանսավորման հիմնական աղբյուրներն են, որոնք սնուցում են իրենց ահաբեկչական պատերազմը մեր և ամբողջ աշխարհի դեմ», - նշել է Նեթանյահուն՝ հավելելով, որ «կշարունակենք հարվածել նրանց, ինչպես ես խոստացել եմ»:

Իսրայելի պաշտպանության բարձրաստիճան պաշտոնյան նախօերին հայտարարել էր, որ Իսրայելը պատրաստվում է հարձակվել իրանական էներգետիկ օբյեկտների վրա, բայց սպասում է Միացյալ Նահանգների կանաչ լույսին: Նա նշել էր, որ նման հարձակումները, հավանաբար, կիրականացվեն հաջորդ շաբաթվա ընթացքում


XS
SM
MD
LG