Մատչելիության հղումներ

Իսրայելում զինծառայող է ձերբակալվել՝ Իրանի օգտին գաղտնի տեղեկություններ փոխանցելու կասկածանքով

Իսրայելի ոստիկանությունը ձերբակալել է Iron Dome հակաօդային պաշտպանության համակարգում աշխատող պահեստազորային զինծառայողի՝ Իրանի օգտին գաղտնի տեղեկություններ փոխանցելու կասկածանքով։

«Երուսաղեմի 26-ամյա բնակիչ Ռազ Քոհենն ամիսներ շարունակ կապ է պահպանել իրանական հետախուզության ներկայացուցիչների հետ և նրանց հանձնարարությամբ փորձել է իրականացնել տարբեր անվտանգության առաջադրանքներ, այդ թվում՝ փոխանցել զգայուն տեղեկատվություն»,- ասված է ոստիկանության հաղորդագրությունում։

Իրանը վերջին շրջանում հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելին՝ ի պատասխան փետրվարի 28-ին սկսված ամերիկա-իսրայելական ռմբակոծությունների։

Իսրայելի բարձր տեխնոլոգիական հակաօդային պաշտպանությունը կարողացել է խոցել Թեհրանի արձակած բազմաթիվ հրթիռներ, սակայն ոչ բոլորը․ վնասվել են ռազմավարական օբյկետներ, կան զոհեր։ Իսրայելական փրկարար ծառայությունների և իշխանությունների տվյալներով՝ պատերազմի սկզբից ի վեր իրանական հրթիռային հարվածների հետևանքով երկրում զոհվել է 15 քաղաքացիական անձ։

XS
SM
MD
LG