Իսրայելն ու Հունաստանը 3 միլիարդ եվրո ընդհանուր ծավալի ռազմական պայմանագիր են ստորագրել, որով Թել-Ավիվը պարտավորվել է ՀՕՊ սպառազինություն մատակարարել Աթենքին։
Այս մասին հաղորդում է The Times of Israel պարբերականը՝ նշելով, որ իսրայելական կողմը կօժանդակի Հունաստանին «էշելոնացված հակաօդային պատպանության համակարգ» ստեղծելու գործում։
«Ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ Իսրայելը Հունաստանի համար ՀՕՊ բազմաշերտ միասնական համակարգ կստեղծի։ Այն կազմված կլինի բացառպես իսրայելական արտադրության սպառազինությունից»,- գրում է թերթը։
Հունաստանի ՀՕՊ նոր համակարգը կրելու է «Աքիլեսի վահան» անվանումը։ Դրանում, ըստ իսրայալական կողմի, ներառված են լինելու փոքր հեռահարության SPYDER SR զենիթային հրթիռներ, ՀՕՊ Barak MX հրթիռային կայանքներ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համար նախատեսված Drone Dome համակարգեր։