Մատչելիության հղումներ

Իսրայելի հարվածներից Բեյրութում զոհեր ու վիրավորներ կան

Իսրայելը Բեյրութում մեքենայի վրա հարված է հասցրել
Իսրայելը Բեյրութում մեքենայի վրա հարված է հասցրել

Լիբանանի առողջապահության նախարարությունն այսօր հայտարարել է, որ Բեյրութի տարածքում Իսրայելի կողմից հասցված երկու հարվածների հետևանքով զոհվել է առնվազն յոթ մարդ, 24-ը՝ վիրավորվել։ Հարձակումները տեղի են ունեցել Բեյրութի հարավային ծայրամասերում և մայրաքաղաքից մի փոքր հարավ՝ տարածքում գտնվող մեքենաների վրա։

Լիբանանը ներքաշվեց Մերձավոր Արևելքի պատերազմի մեջ մարտի 2-ին, երբ Իրանի կողմից աջակցվող «Հեզբոլլան» հարձակվեց Իսրայելի վրա՝ ի պատասխան ԱՄՆ-ի և Իսրայելի ավիահարվածների հետևանքով Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի սպանության: «Հեզբոլլա»-ի հարձակումը հանգեցրեց Իսրայելի ցամաքային և օդային նոր հարձակմանը։

Իսրայելի զինված ուժերն այսօր հայտարարել են, որ Բեյրութի տարածքում իրականացրել են երկու առանձին հարվածներ՝ թիրախավորելով «Հեզբոլլա»-ի ավագ հրամանատարին և խմբավորման մեկ այլ ավագ անդամի, սակայն չեն նշել նրանց անունները և չեն նշել՝ սպանվել են, թե ոչ։

«Հեզբոլլա»-ն առայժմ չի մեկնաբանել հարվածների վերաբերյալ:


XS
SM
MD
LG