Մատչելիության հղումներ

Իսրայելի հարվածի հետևանքով Գազայում սպանվել է չորս պաղեստինցի

Կիրակի օրը Իսրայելի օդային հարվածի հետևանքով Գազայի հատվածում սպանվել է չորս պաղեստինցի, հայտնել են տեղական առողջապահական մարմինները։

Reuters-ի փոխանցմամբ՝ թիրախավորել է Ջաֆա փողոցում գտնվող մարդկանց խումբը՝ Գազա քաղաքի Դարաջ թաղամասի մոտ, կան նաև վիրավորներ:

Իսրայելի բանակը միջադեպի մասին տեղեկությանը դեռ չի արձագանքել։

Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս»-ն ու Իսրայելը փոխադարձ մեղադրանքներ են հնչեցրել անցյալ տարվա հոկտեմբերին կնքված հրադադարի խախտման համար։


XS
SM
MD
LG