Մատչելիության հղումներ

Իսպանիան վերանայել է Սեուտա հասած միգրանտների թիվը

Իսպանիայի իշխանությունները վերանայել են Հյուսիսային Աֆրիկայում գտնվող իսպանական Սեուտա անկլավ ներգաղթած միգրանտների թվի նախնական գնահատականը՝ այն 72 հազարից հասցնելով 80 հազարի։

Նոր թիվը Սեուտա կատարած այցի ժամանակ հայտնել է Տարածքային քաղաքականության նախարար Անխել Վիկտոր Տորեսը։ Աննախադեպ ներհոսքը հիմնականում տեղի է ունեցել հուլիսի 30-ին։ Տորեսի խոսքով՝ միգրանտների մեծ մասը 24-ից 48 ժամվա ընթացքում վերադարձել է Մարոկկո։

Անկլավ հասնելու փորձի ժամանակ տասնյակ մարդիկ են զոհվել, ըստ պաշտոնական տվյալների՝ ավելի քան 80 մարդ։

Միգրանտների զանգվածային ներհոսքը պատճառ է դարձել, որ Եվրամիությունը քննարկի արտաքին սահմաններն ուժեղացնելու հարցը։

XS
SM
MD
LG