Մատչելիության հղումներ

Իրավապահները խուզարկում են «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակը

Իրավապահներն առավոտից խուզարկում են «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակը: Այս մասին գրել է նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:

Բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Աննա Դեմիրճյանը հաստատեց, որ առավոտից իրավապահները տնօրենի աշխատասենյակում են: Քննչական կոմիտեի խոսնակն «Ազատությանը» փոխանցեց, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվում են քննչական գործողություններ, թե ինչ գործ է՝ դեռևս չեն մանրամասնում: «Ազատության» տեղեկություններով՝ այն կապված է հարկեր չվճարելու հետ:

Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արմեն Չարչյանը 2024 թվականին դատապարտվել է 3 տարի 7 ամիս 13 օր պայմանական ազատազրկման: Դատարանը Չարչյանի նկատմամբ պատժամիջոցը պայմանականորեն չէր կիրառել, սահմանվել էր փորձաշրջան 3 տարի ժամկետով: Հայտնի բժիշկը մեղադրվում էր բժշկական կենտրոնի աշխատակիցներին 2021-ի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելուն հարկադրելու համար, մեղադրանքը չէր ընդունել:

XS
SM
MD
LG