Մատչելիության հղումներ

Իրանը շահագործման հանձնեց իր առաջին անօդաչու կրող ռազմանավը


Զորավարժություններ, արխիվ
Զորավարժություններ, արխիվ

Իրանը շահագործման հանձնեց իր առաջին անօդաչու կրող ռազմանավը, որն ունակ է գործել օվկիանոսներում՝ հեռու մայրցամաքից, այս մասին հայտնում է Իրանի պետական IRNA գործակալությունը:

Աղբյուրը նշում է, որ «Շահիդ Բաղերի» անունը կրող նավը կարող է տեղափոխել անօդաչու թռչող սարքերի մի քանի էսկադրիլիա, ինչպես նաև ուղղաթիռներ և թևավոր հրթիռներ: Անօդաչու սարքերի համար նախատեսված 180 մետր երկարությամբ թռիչքուղով նավը, IRNA-ի փոխանցմամբ, ի վիճակի է ծովում մինչև 22 հազար մղոն հատել առանց նավահանգիստներում վառելիքով լիցքավորվելու անհրաժեշտության:

Իրանի զինված ուժերի գեներալ Հոսեյն Սալամին, ելույթ ունենալով նավի շահագործման հանդիսավոր արարողությանը, հայտարարել է՝ Թեհրանը մեծացնում է զսպման իր կարողությունները՝ պատերազմ կանխելու համար։ Իրանցի բարձրաստճան զինվորականը հավաստիացրել է՝ Թեհրանը որևէ երկրի հետ պատերազմ չի ցանկանում:

«Իրանը որևէ երկրի համար սպառնալիք չի, բայց մենք չենք խոնարհվում որևէ ուժի սպառնալիքի առաջ»,- ասել է Սալամին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG