Մատչելիության հղումներ

Իրանը նոր ռազմավարություն կկիրառի, որը կխաթարի ԱՄՆ հիմքերը. Մոհսեն Ռեզայի

March 14, 2022.
March 14, 2022.

Իրանին ամերիկյան զինուժի հասցրած վերջին հարվածներից հետո ԱՄՆ-ն շուտով ականատեսը կլինի Իրանի «պատերազմական նոր ռազմավարության» իրագործմանը, հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը:

Մոհսեն Ռեզային մանրամասներ չի ներկայացրել, միայն նշել է, որ նոր ռազմավարության իրագործումը կխաթարի ԱՄՆ հիմքերը:

«Այս անհաջող ջանքերի շնորհիվ դուք ոչ միայն դուրս չեք գա այն դժոխքից, որը ստեղծել եք ձեզ համար, այլև շուտով կտեսնեք, որ Իրանի նոր ռազմավարությունը մարտի դաշտում, դիվանագիտության մեջ և տնտեսական շրջափակմանը դիմակայելու գործում կխաթարի ձեր հիմքերը»,- X-ում գրել է նա։

Ռեզայիի հայտարարությունը հնչում է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն և Իրանը կրկին հարվածներ փոխանակեցին: Ամերիկյան հարվածների հետևանքով Իրանում առնվազն 18 մարդ է սպանվել, վիրավորվել՝ 50-ից ավելի: Իրանն իր հերթին պատասխան հարվածներ է հասցրել Պարսից ծոցի երկրներում տեղակայված ամերիկյան ռազմական օբյեկտներին:



XS
SM
MD
LG