Մատչելիության հղումներ

Իրանը մնում է «անսասան» և պատրաստ է նույնիսկ «ապոկալիպտիկ պատերազմի». Արաղչի

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին մամուլի ասուլիսի ժամանակ, 18-ը հունվարի, 2026 թ., Թեհրան, Իրան
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին մամուլի ասուլիսի ժամանակ, 18-ը հունվարի, 2026 թ., Թեհրան, Իրան

Իրանը խաղաղություն է ցանկանում և պատրաստ է հակամարտությունը կագավորել դիվանագիտական ճանապարհով, սակայն միաժամանակ «լիովին պատրաստ է» վերսկսել պատերազմը ԱՄՆ-ի հետ նույնիսկ եթե բանը հասնի «ապոկալիպտիկ» պատերազմի, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Աչաղչին:

«Նախագահ Փեզեշքիանը և ես Նյու Յորք չէինք եկել պատերազմ վաճառելու։ Մենք եկել էինք խաղաղություն կերտելու», - X-ում գրել է նա,- Այնուամենայնիվ, Իրանը անսասան է մնում ցանկացած ագրեսիայի առաջ, նույնիսկ եթե բանը հասնի ապոկալիպտիկ պատերազմի»։

«Միևնույն ժամանակ, մենք պատրաստ ենք իրական դիվանագիտության»,- հավելել է իրանցի պաշտոնյան։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ հայտարարել է, թե ակնկալում է, որ Թեհրանի հետ բանակցությունները կվերսկսվեն առաջիկա շաբաթում:

«Ես սպասում եմ Իրանի հետ նոր բանակցությունների։ Նրանք ուզում են գործարք կնքել, բայց դա այն գործարքը չէ, որը ես եմ ուզում կնքել», - Axios-ի հետ հեռախոսազրույցում ասել է Թրամփը՝ առանց մանրամասներ հաղորդելու։ «Դա այն է, ինչի մասին մենք գուցե համաձայնության գայինք մեկ տարի առաջ», - հավելել է նա։

Ավելի վաղ էլ Թրամփը մերժել էր Իրանի կողմից մի քանի օր առաջ արված առաջարկը, որը, ըստ Թեհրանի, հնարավորություն կտար մեկ շաբաթում վերաբացել Հորմուզի նեղուցը: Սպիտակ տան ղեկավարն ասել էր, որ Թեհրանը պարտություն է կրում և «գերագնահատել» է իր դերը»:

«Ես մերժում եմ նրանց գործարքը։ Նրանք ուզում են, որ նեղուցը անմիջապես բացեն, որովհետև շատ վատ վիճակում են», - լրագրողներին ասել էր Թրամփը՝ հավելելով, որ առաջարկվող պայմաններն իր համար ընդունելի չեն։

Հորմուզի նեղուցով պատերազմից առաջ փոխադրվում էր աշխարհում սպառվող բնական գազի ու նավթի մոտ 20 տոկոսը, մինչդեռ հիմա նեղուցով սահմանափակ թվով նավեր են անցնում: Թե՛ ԱՄՆ-ն, թե՛ Իրանը պնդում են, որ իրենք են վերահսկում ջրային աս կարևորագույն ուղին:


​
XS
SM
MD
LG