Իրանում մահապատժի է ենթարկել մի տղամարդ, որը դատապարտվել էր Իսրայելի հետախուզական ծառայության օգտին լրտեսելու և գաղտնի տեղեկություններ փոխանցելու համար, այս մասին այսօր հաղորդել է դատական համակարգի «Միզան» լրատվական գործակալությունը։
Հաղորդվում է, որ տղամարդն օգտագործելով իր պաշտոնը՝ տեղեկություններ է հավաքել Իսրայելի «Մոսադ» լրտեսական գործակալությանը փոխանցելու համար:
Նրա մահապատիժը հաստատվել է Գերագույն դատարանի կողմից հայտնում է «Միզան»-ը։
Իրանը մահապատժի է ենթարկել բազմաթիվ անձանց, որոնք մեղադրվել են «Մոսադի» հետ կապեր ունենալու և այդ կազմակերպության գործողություններին երկրի ներսում աջակցելու մեջ։