Իրանը լրտեսության և Իսրայելի հետ համագործակցության մեղադրանքով մահապատժի է ենթարկել իր երկու քաղաքացիների, հաղորդում են իրանական պետական լրատվամիջոցները։
Իրանական դատական համակարգի «Միզան» լրատվականը հայտնել է, Օմիդ Բեհզադը և Փուրիա Սաֆվաթը մեղադրվել են վերջին հակամարտության ընթացքում Իսրայելին ռազմական և անվտանգության օբյեկտների կոորդինատներ, լուսանկարներ և այլ տեղեկություններ փոխանցելու համար:
Human Rights Watch-ը հուլիսի 24-ին հայտնել էր, որ վերջին չորս ամիսների ընթացքում Իրանում առնվազն 50 մարդ է մահապատժի ենթարկվել ազգային անվտանգության վերաբերյալ անորոշ ձևակերպված մեղադրանքներով, որոնց թվում եղել են նաև 18 և 19 տարեկան մի քանի երիտասարդներ։
Ժնևում Իրանի մշտական ներկայացուցչությունը չի արձագանքել Reuters-ի մեկնաբանության հարցմանը։ Թեհրանը նախկինում հերքել է բանտարկյալների նկատմամբ ճնշումների վերաբերյալ մեղադրանքները։
Ըստ իրավապաշտպան խմբերի, այդ թվում՝ Amnesty International-ի, Չինաստանից հետո Իրանը մահապատիժների ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկրորդ երկիրն է: