Մատչելիության հղումներ

Իրանը մահապատժի է ենթարկել երկու մարդու՝ Իսրայելի օգտին լրտեսության համար

Իրանն այսօր մահապատժի է ենթարկել երկու տղամարդու, որոնք մեղադրվում էին Իսրայելի օգտին լրտեսություն կատարելու մեջ: Նրանցից մեկը մեղադրվում էր Սպահանի կենտրոնական նահանգում գտնվող Նաթանզի միջուկային օբյեկտի տարածքում հետախուզական տվյալներ հավաքելու համար, հաղորդում են իրանական լրատվամիջոցները։

Հաղորդվում է, որ նրանք կախաղան են բարձրացվել՝ Իսրայելի և նրա «Մոսադ» լրտեսական գործակալության հետ համագործակցության մեջ մեղավոր ճանաչվելուց հետո։

Իրանը մահապատժի է ենթարկել բազմաթիվ անձանց, որոնք մեղադրվել են «Մոսադի» հետ կապեր ունենալու և այդ կազմակերպության գործողություններին երկրի ներսում աջակցելու մեջ։

XS
SM
MD
LG