Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանը կառավարող «վայրենիների» հետ դիվանագիտական համաձայնության հասնել հնարավոր չէ՝ միաժամանակ ողջունելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի նկատմամբ տնտեսական ճնշումն ուժեղացնելու նոր արշավը։
Նեթանյահուն, պատմելով Թրամփի հետ վերջերս ունեցած հանդիպման մասին, երեկ երեկոյան կայացած միջոցառման ժամանակ ասել է, որ իրենք քննարկել են Իրանի հետ դիվանագիտական ճանապարհով համաձայնության հասնելու հնարավորությունը։
«Այնուամենայնիվ, ես կասկածում եմ, որ այնտեղ իշխող այդ խմբի՝ այդ վայրենիների հետ հնարավոր չէ համաձայնության գալ։ Ես ձեզ ասում եմ՝ համաձայնության հասնել հնարավոր չէ», - ասել է Նեթանյահուն։