Մատչելիության հղումներ

Իրանը հարվածել է Քուվեյթին պատկանող լցանավին

Արխիվային նկար
Արխիվային նկար

Այսօր վաղ առավոտյան Իրանի զինված ուժերին պատկանող անօդաչու թռչող սարքը հարվածել է Քուվեյթի նավթային ընկերությանը պատկանող «Ալ-Սալմի» լցանավին։ Միջադեպը տեղի է ունեցել Դուբայի ափից ոչ հեռու։

Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունները, սակայն, տեղեկացնում են, որ նավթի արտահոսք տեղի չի ունեցել, անձնակազմի անդամներից որևէ մեկը չի տուժել։

«Ալ-Սալմին» աշխարհի խոշորագույն նավթային տանկերներից մեկն է, դրա առավելագույն տարողունակությունը 2 միլիոն բարել է։

«Այսօրվա գներով նավթի նման խմբաքանակի արժեքը շուրջ 200 միլիոն ամերիկյան դոլար է», - ընդգծում է Reuters գործակալությունը։



XS
SM
MD
LG