Իրանը «ձախողված և մեռած պետություն» է, սոցցանցում գրել է
ԱՄՆ նախագահը ժամեր անց այն բանից հետո, երբ ամերիկյան և իրանական ուժերը հարվածներ փոխանակեցին:
Դոնալդ Թրամփը կրկնել է պնդումները, թե Իրանն այլևս չունի նավատորմ և օդուժ, իրանական արժույթը «300 տոկոսով» արժեզրկվել է, իսկ պետությունը չի վճարում իր զինվորներին կամ ոստիկանությանը։
«Միակ բանը, որ նրանք ունեն, ԱՄՆ-ի մասին կեղծ լուրերն են, սեփական ցուցարարներին սպանելու պատրաստակամությունը և կեղծ նարատիվներ հյուսելու հմտությունը»,- գրել է նա:
Այս տարվա գարնանն սկսված պատերազմից ավելի քան վեց ամիս անց այսօր ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել: ԱՄՆ-ն հայտարարել է, որ հրթիռներ արձակող երկու կայանք է խոցել Լարակ կղզում՝ պնդելով, թե Իրանը նախատեսում էր ականներ տեղադրել Հորմուզի նեղուցում:
Իրանն իր հերթին բալիստիկ հրթիռներ է արձակել Հորդանանում տեղակայված ամերիկյան երկու ռազմաբազաների ուղղությամբ, անօդաչուներով էլ հարձակվել է ԱՄԷ-ում գտնվող ամերիկյան ավիաբազայի վրա: