Մատչելիության հղումներ

Իրանում պայթյունի զոհերի թիվը հասել է 40-ի

Իրանի ամենամեծ նավահանգստում՝ Բանդար Աբբասում ապրիլի 26-ին տեղի ունեցած հզոր պայթյունի զոհերի թիվը հասել է 40-ի, հայտնում է իրանական IRNAգործակալությունը:

Նահանգի արդարադատության նախարարության հասարակայնության հետ կապերի գրասենյակը հայտարարել է, որ 10 զոհի ինքնությունը հաստատվել է։

Պայթյունի պատճառը դեռ պարզված չէ, նախագահ Մասուդ Փեզեշքիանը հանձնարարել է հետաքննություն սկսել։ Նախնական վարկածներով, այն տեղի է ունեցել կոնտեյներում առկա քիմիական նյութերից։ Նավահանգստի մաքսային ծառայությունը հաղորդել էր, որ տարածքում, որտեղ տեղի էր ունեցել պայթյունը, ամենայն հավանականությամբ «պահվել են վտանգավոր բեռներ ու քիմիական նյութեր»։


XS
SM
MD
LG