Մատչելիության հղումներ

Իրանում երգչուհին 4 տարվա ազատազրկման է դատապարտվել

Իրանցի երգչուհի Հիվա Սեյֆիզադեն
Իրանցի երգչուհի Հիվա Սեյֆիզադեն

Իրանում երգչուհի Հիվա Սեյֆիզադեն դատապարտվել է չորս տարվա ազատազրկման։

Khabaronline կայքը գրում է, որ Սեյֆիզադեն ձերբակալվել էր, երբ փետրվարի վերջին Թեհրանում անվտանգության ուժերը դադարեցրել էին նրա համերգը։ Համերգի անցկացման վայր հանդիսացող մշակութային կենտրոնը դրանից հետո նույնպես դադարեցրել է գործունեությունը։

Դեպքից գրեթե կես տարի անց Սեյֆիզադեն երեկ առաջին անգամ հրապարակավ խոսել է տեղի ունեցածի մասին՝ Instagram-ում։

«Ես տարիներ շարունակ աշխատել եմ իրանական երաժշտության ոլորտում՝ երգելով և դասավանդելով», - ասել է նա՝ հավելելով, որ չնայած սահմանափակումներին՝ միշտ փորձել է շարունակել իր աշխատանքը։

Այժմ նա չորս տարվա ազատազրկման է դատապարտվել «կոռուպցիայի և մարմնավաճառության հրահրման» մեղադրանքով։

«Ինչպե՞ս կարող է Սաադիի բանաստեղծություն երգելը կամ ընդհանրապես իրանական երգարվեստով զբաղվելը համարվել կոռուպցիայի և մարմնավաճառության հրահրում», - իր հայտարարության մեջ հարցրել է Սեյֆիզադեն։

Երգչուհին մտադիր է բողոքարկել դատարանի որոշումը։

XS
SM
MD
LG