Իրանի իշխանությունները ձերբակալել են մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբան, տարբեր մրցանակների դափնեկիր Նասրին Սոտուդեին։ Լուրը սոցցանցերով հայտնել է դուստրը։
«Մայրիկս ձերբակալվել է անցած գիշեր, երբ տանը մենակ էր», - գրել է դուստրը՝ Մեհրավե Խանդան Instagram-ում։
Սոտուդեին մի շարք մրցանակների դափնեկիր է։ 2012 թվականի հոկտեմբերին նա ռեժիսոր Ջաֆար Փանահիի հետ արժանացել է Սախարովի անվան մրցանակի։ 2020 թվականին՝ Right Livelihood Award միջազգային հեղինակավոր պարգևին, որը հաճախ անվանում են «Այլընտրանքային Նոբելյան մրցանակ»։
Իր գործունեության պատճառով Սոտուդեին անցյալում բազմիցս ձերբակալվել է։
Նա նաև ներկայացրել է այն կանանց շահերը, որոնք ձերբակալվել են առանց հիջաբի հանրության առջև հայտնվելու համար, ինչը պատժելի արարք է Իրանում։
Նրա ամուսինը ՝ Ռեզա Խանդանը 2024 թվականից դեկտեմբերից անազատության մեջ է։