Իրանում ավտոբուս է շրջվել, 12 մարդ զոհվել է, 16-ը՝ վիրավորվել

Իրան - Շրջված ավտոբուսը, 14-ը նոյեմբերի, 2026թ.
Իրան - Շրջված ավտոբուսը, 14-ը նոյեմբերի, 2026թ.

12 մարդ զոհվել է, 16-ը՝ վիրավորվել երեկ երեկոյան Իրանի Իլամ գավառում NGL նավթային ընկերության աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսի շրջվելու հետևանքով:

Աբդանան շրջանի նահանգապետ Բեզադ Նուրմոհամմադին IRNA լրատվական գործակալությանը հայտնել է, որ վիրավորները տեղափոխվել են Իլամի, Դելորանի, Դեզֆուլի և Աբդանանի հիվանդանոցներ:

Պաշտոնյայի փոխանցմամբ՝ դեպքի վայր են ուղարկվել 12 փրկարարական խմբեր՝ 32 փրկարարներով, շտապօգնության և փրկարարական 6-ական ավտոմեքենաներ:



​
XS
SM
MD
LG