Մատչելիության հղումներ

Իրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցի նավային երթուղու կոորդինատները

Իրանը և Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով անցնող նավային երթուղու աշխարհագրական կոորդինատները: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային՝ հավելելով, որ սրա մասին համատեղ հայտարարությունը վերջնականացման փուլում է՝ պայմանով, որ երրորդ կողմերը չմիջամտեն։

Նրա խոսքով՝ Իրանի և Օմանի միջև նման համաձայնությունը ինքնին չի երաշխավորի անվտանգությունը ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցում։

Ավելի վաղ այսօր ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթն էր հայտարարել, որ Հորմուզի նեղուցում նավագնացության վերսկսման շուրջ բանակցությունների արդյունքում՝ ԱՄՆ-ն և Իրանը մոտ են համաձայնագրի կնքմանը՝ հույս հայտնելով, որ այն տեղի կունենա այսօր կամ վաղը։


XS
SM
MD
LG