Մատչելիության հղումներ

Իրանի հեռուստատեսությունը ԱՄՆ-ի հետ նախնական հուշագրի մանրամասներ է հրապարակել

Լրացված

Իրանի պետական հեռուստատեսությունը հայտնում է, որ իր տրամադրության տակ է պատերազմը դադարեցնելու վերաբերյալ ԱՄՆ-ի հետ Իրանի փոխբռնման մասին հուշագրի նախնական ոչ պաշտոնական շրջանակային նախագիծը։

Ըստ այդ նախագծի՝ ԱՄՆ զինված ուժերը դուրս կգան Իրանի մերձակայքից և կվերացնեն իրանական նավահանգիստների շուրջ ստեղծած շրջափակումը։

Իր հերթին Իրանը պարտավորվում է մեկ ամսվա ընթացքում վերականգնել Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի քանակը և հասցնել նախապատերազմյան մակարդակին։ Բացի դրանից՝ Հորմուզով նավերի երթևեկության կառավարումը և երթուղին կկարգավորի Իրանը՝ Օմանի հետ համագործակցությամբ:

Եթե կողմերը վերջնական համաձայնության հասնեն 60 օրում, համաձայնագիրը կհաստատվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պարտադիր բանաձևի տեսքով: Նաև նշվում է, որ Իսլամաբադի հուշագրի շրջանակը դեռ վերջնականապես հաստատված չէ. Իրանը որևէ քայլ չի ձեռնարկի առանց այն մանրազնին ստուգելու:

Իրանցի և ամերիկացի պաշտոնյաները դեռ չեն հաստատել Իրանի պետական հեռուստաընկերության հաղորդումը: Ավելին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ «թշնամական երկրների» նավերի անցումը Հորմուզի նեղուցով դեռ արգելված է:

XS
SM
MD
LG