Մատչելիության հղումներ

Իրանի և ԱՄՆ-ի պաշտոնյաները հայտարարել են՝ խոցվել է ամերիկյան ռազմական երկու ինքնաթիռ

Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Իրանի և ԱՄՆ-ի պաշտոնյաները նախօրեին հայտարարել են, որ Իրանի և Պարսից ծոցի երկնքում խոցվել են երկու ամերիկյան ռազմական ինքնաթիռներ, երկու օդաչու փրկվել է, իսկ երրորդը դեռևս անհետ կորած է և որոնվում է Թեհրանի ուժերի կողմից։

Հաղորդվում է, որ խոցվել է ամերիկյան F-15E ինքնաթիռն ու A-10 կործանիչը:

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան ռազմական ինքնաթիռի խոցումը չի ազդի Իրանի հետ մեկ ամիս շարունակվող հակամարտությունը դադարեցնելու շուրջ բանակցությունների վրա, հաղորդում է NBC News-ը։

Իրանցիները, որոնք շաբաթներ շարունակ ենթարկվել են ամերիկյան օդուժի հարվածներին, ինքնաթիռների խոցման մասին գրառումներ են հրապարակել: Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը X-ում հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմը «ռեժիմի փոփոխությունից» վերածվել է նրանց օդաչուներին հայտնաբերելու և վնասազերծելու գործողության:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գտնվում է Սպիտակ տանը՝ որոնողա-փրկարարական գործողությունների վերաբերյալ թարմացումներ ստանալու համար, Reuters-ին հայտնել է վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան։ Պենտագոնը և ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը դեռ չեն արձագանքել մեկնաբանության խնդրանքներին։

XS
SM
MD
LG