Մատչելիության հղումներ

Իրանի ակտիվներն անմիջապես չեն ապասառեցվի, իսկ հարստացված ուրանն անպայման կոչնչացվի. Թրամփ

ԱՄՆ-ն կբռնագրավի և կոչնչացնի Իրանի բարձր հարստացված ուրանը՝ Թեհրանի հետ կամ առանց դրա, հայտարարել է ԱՄՆ նախագահը։

«Մենք այն դուրս կբերենք և կոչնչացնենք, անկախ նրանից՝ տեղում ենք դա անում, թե դուրս ենք հանում»,- NBC-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահը։

Նա նշել է, որ Իրանը, որը տարիներ շարունակ հերքել է ԱՄՆ-ի պնդումները, թե ձգտում է միջուկային զենք ունենալ, «ընդունել է փաստը, որ միջուկային զենք չի ունենա»։

Թրամփը շեշտել է՝ որևէ գործարքի պարագայում ԱՄՆ-ն անմիջապես չի ապասառեցնի իրանական ակտիվները։ Մինչդեռ Թեհրանը պահանջում է, որ իր սառեցված ակտիվները, որոնք գնահատվում են ավելի քան 100 միլիարդ դոլար, ապասառեցվեն Վաշինգտոնի հետ ցանկացած գործարքի շրջանակում։

Սպիտակ տան ղեկավարը նաև ասել է, որ կողմերը «շատ մոտ են» համաձայնության գալուն։

«Մենք մի քանի կետ ունենք [որ համաձայնեցված չեն - խմբ.]։ Դրանք նույնիսկ կարծես կարևոր կետեր էլ չեն»,- ասել է նա՝ հավելելով, թե չի պահանջում, որ Լիբանանի հարցը Թեհրանի հետ կարճաժամկետ գործարքի մաս լինի։

Թրամփը Իրանի ներկայիս առաջնորդներին «շատ խելացի» և «ավելի ռացիոնալ» է բնութագրել, քան իրենց նախորդները։ Նաև ասել է, որ ցանկանում է ԱՄՆ զորքերը Մերձավոր Արևելքում պահել մինչև պատերազմի «ավարտը», ապա հավելել, թե չի համարում, որ «նրանք վտանգի տակ» են։


XS
SM
MD
LG