Ադրբեջանի լրատվամիջոցների զարգացման գործակալությունը անօրինական է որակել իրանական «Սահար» հեռուստաալիքի և «Մեհր» լրատվական գործակալության, ինչպես նաև Ադրբեջանում այդ կազմակերպությունների ներկայացուցիչների գործունեությունը։
Որոշումից շաբաթներ առաջ էլ Իրանն էր Ադրբեջանի պետական հեռուստատեսությունը ՝ AzTV -ն ներառել թշնամական լրատվամիջոցների ցանկում։
Ադրբեջանական կողմը, տարակուսանք հայտնելով այդ որոշման կապակցությամբ, այսօր հայտարարել է, թե դիմում է համարժեք քայլերի։
«Կոչ ենք անում Ադրբեջանում գործող բոլոր լրատվամիջոցներին և լրագրողներին զերծ մնալ իրանական այդ րատվամիջոցների և դրանց ներկայացուցիչների հետ համագործակցությունից», - հայտարարել է Ադրբեջանի լրատվամիջոցների զարգացման գործակալությունը՝ պնդելով, որ դրանք քարոզչություն են վարում Ադրբեջանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և ազգային անվտանգության դեմ։