Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին նոր մեղադրանք է առաջադրվել։ Վրացական լրատվամիջոցներն են այդ մասին հայտարարել՝ հղում անելով Վրաստանի գլխավոր դատախազությանը։
Գլխավոր դատախազի տեղակալ Ամիրան Գուլուաշվիլին այսօր հայտարարել է, որ կապված է կոռուպցիոն հանցագործության, մասնավորապես՝ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու հետ։
Իրակլի Ղարիբաշվիլին մեղադրվում է մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ։
Ղարիբաշվիլին Վրաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է երկու անգամ՝ 2013-2015 և 2021-2024 թվականներին։ 2024-ի փետրվարին նա ընտրվել էր իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ, իսկ 2025-ի ապրիլին հայտարարել էր քաղաքականությունից հեռանալու մասին։
Վրաստանի պետանվտանգության ծառայությունը անցած տարի էր հայտարարել է, որ Իրակլի Ղարիբաշվիլիի, Պետական անվտանգության ծառայության նախկին ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլիի, նախկին գլխավոր դատախազ Օթար Պարցխալաձեի, ինչպես նաև նրանց հետ կապված անձանց և այլ նախկին պաշտոնյաների տներում կատարված խուզարկությունների արդյունքում առգրավվել է մոտ յոթ միլիոն դոլարի կանխիկ գումար։
Վրաց իրավապահներին հաջողվել էր նաև բացահայտել այն մեխանիզմը, որի կիրառմամբ Ղարիբաշվիլին փորձել է օրինականացնել ապօրինի ճանապարհով ստացած եկամուտները։