Ինդոնեզիայում տեղի ունեցած 7.7 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ, տեղեկացնում է Reuters-ը։
Մաումերե նավահանգստային քաղաքի շրջակայքում փրկարարաները հայտնաբերել են 6 վիրավոր, փլատակների տակ կան մարդիկ, ասել է քաղաքի փրկարարական գործակալության ղեկավար Ֆաթուր Ռահմանը:
Ֆաթուրը Ռահմանը Reuters-ին ասել է, որ փրկարարները դեռ չեն հասել Նագեկեո՝ էպիկենտրոնին ամենամոտ գտնվող շրջանը, և այնտեղ կապի ազդանշանները խաթարվել են։ Նագեկեո մեքենայով հասնելու փորձերը խոչընդոտվել են սողանքների պատճառով:
Նագեկեոյի մոտ 2000 բնակիչ տարհանվել է: