Մատչելիության հղումներ

Ի՞նչ կանի Սամվել Կարապետյանը, եթե Փաշինյանը հաղթի

Եթե Նիկոլ Փաշինյանը հաղթի ընտրություններում, արդյոք դրա հետ Սամվել Կարապետյանը կհամակերպվի: Այդ հարցին ի պատասխան քվեարկությունից հետո «Ուժեղ Հայաստանի» առաջնորդն ասաց, թե ամեն ինչ որոշելու է ժողովուրդը։

«Եթե Նիկոլ Փաշինյանն ընտրվի, չնայած դրա հնարավորությունը ձգտում է զրոյի, հայ ժողովուրդը եթե կհամակերպվի, ուրմեն կհամակերպվի»,- ասաց Կարապետյանը։

Հարցին, թե եթե չհաջողվի ընտրություններով Նիկոլ Փաշինյանին հեռացնել, իշխանափոխության այլ սցենար ունե՞ն, Սամվել Կարապետյանն ասաց.

«Իշխանափոխության այլ սցենարը կախված է հայ ժողովրդից, ինչպե՞ս կարող եմ ունենալ այլ պլան: Հայ ժողովուրդը ինչպես կորոշի, այդպես էլ կորոշվի»,- նշեց «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանը։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG