Մատչելիության հղումներ

Հյուսիսային Կորեան «շատ լուրջ» առաջընթաց է գրանցել միջուկային զենք արտադրելու իր կարողությունների մեջ. Գրոսսի

Հյուսիսային Կորեան զգալի՝ «շատ լուրջ» առաջընթաց է գրանցել միջուկային զենք արտադրելու իր կարողությունների մեջ, հնարավոր է նաև՝ ուրանի հարստացման նոր օբյեկտի ավելացմամբ։

Այս մասին հայտարարել է Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսին։

Գործակալության ղեկավարը հաստատել է ակտիվության արագ աճը Հյուսիսային Կորեայի Yongbyon միջուկային համալիրում՝ ներառյալ հինգ մեգավատ հզորությամբ ռեակտորը, վերամշակման կայանը, թեթև ջրի ռեակտորը և այլ օբյեկտներ։

Գրոսսին նաև նշել է, որ գործակալությունը որևէ ապացույց չի հայտնաբերել, որ ռուսական տեխնոլոգիան է օգտագործվում Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրում։

XS
SM
MD
LG