Մատչելիության հղումներ

Ասիական երկրների հարյուրավոր ուսանողներ հեռանում են Ղրղըզստանից


Ուսանողներ Ղրղըզստանում
Ուսանողներ Ղրղըզստանում

Պակիստանցի ու ասիական մի շարք երկրների հարյուրավոր ուսանողներ հեռանում են Ղրղըզստանից, այն բանից հետո, երբ այս ամսվա ընթացքում ծեծկռուք, այնուհետև մայիսի 17-ին բախումներ էին տեղի ունեցել տեղացիների և օտարերկրացի ուսանողների միջև։ Չնայած ոստիկանական ուժերի ներկայությանը, նրանք վճռական միջոցների չէին դիմել բախումները դադարեցնելու համար։

Պակիստանի կառավարությունը ամենօրյա լրացուցիչ ավիաչվերթ է իրականացնում Բիշքեկից իր ուսանողներին դուրս բերելու համար։

Ղրղըզստանի բժշկական ուսումնական հաստատությունները Պակիստանի, Հնդկաստանի, ասիական ու արաբական այլ երկրների երիտասարդների համար գրավիչ են ուսման ցածր վարձի և ապրելու մատչելի ծախսերի պատճառով։

Հեռացող ուսանողներից ոմանք իրավիճակը հանդարտվելուց հետո վերադառնալու հույս ունեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG