Հունգարիայի նախագահ Տամաշ Շուոկիի որոշմամբ՝ երկրում խորհրդարանական ընտրությունները կկայանան ապրիլի 12-ը, հայտարարել է նախագահի գրասենյակը։
2010 թվականին իշխանության գալուց ի վեր առաջին անգամ ազգայնական վարչապետ Վիկտոր Օրբանը բախվելու է ուժեղ ընդդիմադիր մրցակցի՝ Պետեր Մաջարի հետ: Նրա առաջնորդած աջ կենտրոնամետ ՏԻՍԱ կուսակցությունն առաջատար է հարցումների մեծ մասում։