Մատչելիության հղումներ

Հունգարիայի խորհրդարանն ընդունեց ՄՔԴ անդամակցությունը պահպանելու օրենքը

Նիդերլանդներ - Միջազգային քրեական դատարանի շենքը Հաագայում, արխիվ
Նիդերլանդներ - Միջազգային քրեական դատարանի շենքը Հաագայում, արխիվ

Հունգարիայի խորհրդարանն այսօր հավանություն է տվել Միջազգային քրեական դատարանին երկրի անդամակցությունը պահպանելու մասին օրենքին՝ չեղարկելով Վիկտոր Օրբանի կառավարության կողմից 2025 թվականին ընդունված որոշումը:

Օրբանի կառավարությունը որոշել էր դուրս գալ ՄՔԴ-ից՝ պնդելով, թե այն «քաղաքականացվել է»: Ներկայիս վարչապետ Պետեր Մադյարը, ով հաղթեց Օրբանին անցած ամիս կայացած խորհրդարանական ընտրություններում, խոստացել էր կասեցնել ՄՔԴ-ն լքելու գործընթացը և պահպանել Հունգարիայի անդամակցությունը դատարանին:

ՄՔԴ-ն կազմավորվել է ավելի քան երկու տասնամյակ առաջ՝ պատասխանատվության ենթարկելու պատերազմական, մարդկության դեմ հանցագործությունների և ցեղասպանության համար մեղադրվողներին:

Օրբանի կառավարությունը դատարանից դուրս գալու մասին հայտարարել էր 2025-ի ապրիլին՝ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի Բուդապեշտ պետական այցից կարճ ժամանակ անց: Հունգարիան հրաժարվել էր կատարել Նեթանյահուի ձերբակալման ՄՔԴ հրամանը:

XS
SM
MD
LG