Մատչելիության հղումներ

Հորմուզի նեղուցում բեռնատար նավ է խոցվել

Հորմուզի նեղուցում անհայտ ծագման արկը հարվածել է բեռնատար նավի, հայտնում է Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի կազմակերպությունը (UKMTO)՝ հավելելով, որ տուժածներ չկան:

Ինչպես հաղորդում է կազմակերպությունը, արկը հարվածել է Bulk Carrier նավի կորպուսին ուրբաթ երեկոյան՝ ժամը 20:00-ի սահմաններում։

Հորմուզի նեղուցում իրավիճակը լարված է արդեն մի քանի ամիս, երբ ԱՄՆ-ն և Իսրայելը ռազմական գործողություններ սկսեցին Իրանի դեմ։ Թե՛ ԱՄՆ-ն, թե՛ Իրանը պնդում են, որ իրենք են վերահսկում նեղուցը, որտեղով պատերազմից առաջ փոխադրվում էր աշխարհում սպառվող նավթի 1/5-րդը, սակայն այժմ միայն սահմանափակ թվով նավեր են անցնում:

ԱՄՆ նախագահն այսօր հայտարարել է, որ շուտով Հորմուզի նեղուցն ԱՄՆ տարածք կհայտարարի, մինչ ԱՄՆ ֆինանսների նախարարությունն «աննախադեպ» պատժամիջոցներ է պատրաստում Իրանի դեմ, որոնց մասին ավելի մանրամասն կհայտարարի հաջորդ շաբաթ։


XS
SM
MD
LG