Մատչելիության հղումներ

ՀՀ-ԱՄՆ աշխատանքային խումբը քննարկել է ռազմավարական գործընկերության քայլերը

Վաշինգտոնյան պայմանավորվածությունների իրականացման ՀՀ-ԱՄՆ աշխատանքային խումբն ապրիլի 1-ին երրորդ հանդիպումն է անցկացրել, հայտնում են ԱԳՆ-ից:

Փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Սոնաթա Քոուլթերը, որը գլխավորում է ամերիկյան կողմը, ընդգծել են համագործակցության տարբեր ուղղություններում առաջընթացը, խոսել ռազմավարական գործընկերության ամրապնդման քայլերի մասին: Որպես այդպիսին նշվում են տնտեսական համագործակցությունը, էներգետիկան, կրիտիկական և նորագույն տեխնոլոգիաները:

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանը նախաստորագրեց երկկողմ խաղաղության համաձայնագրի նախապես համաձայնեցված տեքստը Ադրբեջանի հետ։

Նոյեմբերին հաղորդվեց, որ հայ-ամերիկյան աշխատանքային խմբերը սկսել են աշխատել՝ վաշինգտոնյան համաձայնագրերի իրագործման ու «Թրամփի ուղու» զարգացման համար:

Պետդեպից հոկտեմբերին հայտնել էին, որ ԱՄՆ կառավարությունը նախատեսում է մինչև այս տարվա վերջ առաջին աշխատանքային խմբերը ստեղծել Ադրբեջանի և Հայաստանի հետ:

Թե ինչ փուլում են աշխատանքային խմբերն այս պահին, հաղորդագրության մեջ չի նշվում:

XS
SM
MD
LG