«Իրանի դեմ պատերազմում Միացյալ Նահանգները պատմական հաղթանակ է տարել», - Վաշինգտոնում կայացած ասուլիսի ընթացքում հայտարարել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։
«Էպիկական ցասում» գործողությունը պատմական և ջախջախիչ հաղթանակ էր ռազմի դաշտում», - հայտարարել է Հեգսեթը։
ԱՄՆ պատերազմի նախարարի պնդմամբ՝ «այս գործողության արդյունքում իրանական բանակը ոչնչացված է և առաջիկա տարիներին զրկված է մարտունակությունից»։
Հեգսեթի խոսքով՝ «Իրանը աղաչում էր հրադադար հաստատել և դա որևէ մեկի համար գաղտնիք չէ»։