Մատչելիության հղումներ

Հեգսեթ․ «Եվրոպան չպետք է կախվածության մեջ լինի ԱՄՆ-ից»

«Եվրոպան չպետք է ռազմական կախվածության մեջ լինի ԱՄՆ-ից»,- այսօր Բրյուսելում, ՆԱՏՕ-ի անդամ պետությունների պաշտպանության նախարարների հավաքի ժամանակ հայտարարել է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։

«Ենթադրվում էր, որ Եվրոպան պետք է հզոր ռազմական ներուժ ունենա՝ դաշնակցելով հզոր Ամերիկայի հետ»,- հայտարարել է Հեգսեթը՝ նշելով, սակայն, որ Սառը պատերազմի ավարտից հետո Հյուսիսատլանտյան դաշինքը վերածվել է «թղթե վագրի»։

«ՆԱՏՕ-ի ուժը զինվորականներն են, այլ ոչ թե այս կամ այն կոմիտեում, գեղեցիկ դրոշներով շքեղ սեղանների շուրջ անցկացվող տարատեսակ հանդիպումները»,- նշել է Պենտագոնի ղեկավարը։

XS
SM
MD
LG