Մատչելիության հղումներ

Հեգսեթ. ԱՄՆ-ն կարող է անվերջ շարունակել Իրանի ծովային շրջափակումը

Ամերիկյան Abraham Lincoln ավիակիրը Արաբական ծովում, արխիվ
Ամերիկյան Abraham Lincoln ավիակիրը Արաբական ծովում, արխիվ

Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարող է անվերջ շարունակել Իրանի ծովային շրջափակումը, որը, նրա պնդմամբ, տնտեսական լուրջ վնաս է հասցրել Իրանին:

«ԱՄՆ ռազմածովային ուժերը կարող են անորոշ ժամանակով պահպանել նման շրջափակումը, քանզի մեր հերթապահող նավերին կփոխարինեն նորերը, ինչպես արել ենք, և այդպես շարունակ», - լրագրողներին ասել է Փիթ Հեգսեթը:

Նա նաև հերքել է լուրերը, որ Պարսից ծոցում հերթապահող ամերիկյան Abraham Lincoln ավիակիրը պաշարների մատակարարման խնդիրների է բախվում, իսկ ծառայողներն արդեն հոգեբանական խնդիրներ ունեն երկար ժամանակ ծովում անցկացնելու պատճառով: Հեգսեթն ասել է, որ դրանք «լիովին սխալ են ներկայացված»։

Ըստ Associated Press-ի՝ Խաղաղ օվկիանոսում հերթապահող ամերիկյան George Washington ավիակիրն արդեն ուղղություն է վերցրել դեպի Մերձավոր Արևելք:

ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը օրեր առաջ հայտարարել էր՝ Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը շարունակում է լիովին ուժի մեջ մնալ, և մինչ այժմ շրջափակումը խախտելու փորձ արած հինգ տասնյակից ավելի առևտրային նավի են ստիպել փոխել ուղղությունը:

XS
SM
MD
LG